«Մուլտիկնիկ» հաղորդաշարը մրցանակի է արժանացել Դուշանբեում կայացած միջազգային փառատոնի ժամանակ

Տաջիկստանի մայրաքաղաքում կայացել է «ՏԵՖԻ-Համագործակցություն» հեռուստատեսային հինգերորդ միջազգային փառատոնը։ Այս տարի փառատոնի թեման է եղել «Հեռուստատեսությունը երեխաների համար ԱՊՀ և մերձավոր արտասահմանի երկրներում»։
Փառատոնի շրջանակում կայացել են վարպետության դասեր, քննարկումներ, հանդիպումներ և կլոր սեղաններ՝ «Ինչ լեզվով խոսել երեխաների հետ», «Հեռուստատեսությունը երեխաներին լուսավորո՞ւմ է, թե՞ զվարճացնում» և այլ թեմաներով, գրում է Комсомольская правда-ն։
Սեպտեմբերի 18-ին կայացել է փառատոնի հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողությունը։
Մրցանակակիրների թվում է եղել նաև «Կենտրոն» հեռուստաընկերության «Մուլտիկնիկ» հաղորդաշարը։
- Previous Գաֆեսճյան կենտրոնում կներկայացվեն Քրիս Բոհջալյանի Վարուժան Ոսկանյանի նոր գործերը
- Next Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտում չորս գիրք է ներկայացվել