Մորս հիշատակին. Ջ. Մխիթարյան Գլենդելի հայկական համայնք

Քո կյանքի անցած դժվարին ուղին

Անցար դու լռին, մայր իմ թանկագի՛ն:

Հոգնատանջ օրեր, անքուն գիշերներ

Արթուն լուսացնում, սիրտդ էիր մաշում,

Սակայն դու նորից խոնարհ ու լռին

Տանում էիր հոգսդ, մայր իմ թանկագի՛ն:

Բազում խոր վերքեր բախտդ կավետեր

Մեղմ հայացքումդ հույս ու հավատ էր:

Սակայն դու նորից, խոնարհ ու լռին

Տանում էիր հոգսդ, մայր իմ թանկագի՛ն:

Քաջ զավակներդ Արցախ էին մեկնում

Ու ճամփից առաջ դու նրանց օրհնում

Գիշեր ու ցերեկ, թախծոտ ու լռին

Աստծուն աղոթում, մայր իմ թանկագի՛ն:

Քո սուրբ աղոթքի ուժով էլ նրանք

Մարտից  անվնաս տուն էին դառնում

Մայրական սիրով փառք Աստծուն ասում

Հավատքով քո սին,  մայր իմ թանկագի՛ն:

Հիմա էլ արդեն հավերժի ճամփին

Քեզ  է որոնում իմ կանթեղված հոգին.

Սիրտս կարոտած քո ջերմ հայացքին՝

Փնտրում եմ անվերջ քեզ, մայր իմ թանկագի՛ն:

Լոս Անջելես

10.10. 2002թ.

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed