Մոսկվայում քաղաքական բռնաճնշումների զոհերին նվիրված հուշարձանի ստեղծման մրցույթում հաղթել է Գեորգի Ֆրանգուլյանը

Քաղաքական բռնաճնշումների զոհերին նվիրված հուշարձանը, որը պետք է տեղադրվի Մոսկվայի կենտրոնում, կստեղծվի Գեորգի Ֆրանգուլյանի նախագծով։ Տվյալ տեղեկությունը տեղադրված է քանդակագործի պաշտոնական կայքում։
Ֆրանգուլյանը նաև Եկատերինբուրգում ՌԴ առաջին նախագահ Բորիս Ելցինի և Մոսկվայում գրող Բուլատ Օկուջավայի հուշարձանների հեղինակն է, գրում է Вести-ն։
Ժյուրիի դատին Ֆրանգուլյանը ներկայացրել էր «Վշտի պատ» նախագիծը՝ խոշոր խորաքանդակ մարդկային կերպարներով, որոնք խորհրդանշում են մահացածներին և ողջերին։
Համացանցում սկսվել է հուշարձանը կանգնեցնելու համար անհրաժեշտ դրամահավաքը։ Արձանը մտադիր են տեղադրել 2016թ. հոկտեմբերի կեսերին։
Քաղաքական բռնաճնշումների զոհերի հիշատակին հուշարձանի կանգնեցումն առաջարկել են ռուսական իրավապաշտպան ընկերությունները, և այդ նախաձեռնությունը ստացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի աջակցությունը։
- Previous BBC հեռուստաընկերությունը սերիալ է պատրաստում Տրոյական պատերազմի մասին
- Next Փարիզի դ՛Օրսե թանգարանը կրկին բացվել է աշխատակիցների 48-ժամյա գործադուլից հետո