Մոսկվայում ռուս հայտնի բանաստեղծ է սպանվել

Ռուս բանաստեղծ Վիկտոր Հոֆմանին հոկտեմբերի 30-ին սպանված են գտել նրա բնակարանում, որը գտնվում է Մոսկվայի Փոքր վրացական փողոցում:
«Հոֆմանի դին, որի վրա բռնի մահվան հետքեր կային, նրա ծանոթ կանանցից մեկն է հայտնաբերել»,- «Մոսկվա» գործակալությանն այս մասին հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի իրավապահ մարմինները : Իվանովայի խոսքով, 65-ամյա տղամարդու մարմնի վրա հրազենային վիրավորման հետք կար:
ՏԱՍՍ-ի տեղեկություններով, սպանվածի բնակարանից անհետացել են մետաղադրամի հավաքածուն ու նրա հոր ՝ Խորհրդային միության հերոս, օդաչու ու գրող Հենրիխ Հոֆմանի մրցանակները: Անհետացած պարգեւներից են Լենինի օրդենը, Խորհրդային միության հերոսի աստղը, Մարտական կարմիր դրոշի, Հայրենական պատերազմի, Կարմիր աստղի օրդենները:
Ինչպես նշում է Lenta.ru-ն, Վիկտոր Հոֆմանը «Դանդաղահոս գետ», «Հնչյունի հուզմունքը», «Ազատության գերի» բանաստեղծությունների հեղինակն է:
- Previous Սերժ եւ Ռիտա Սարգսյանները Թբիլիսիում ներկա են եղել Մարինա Ալեսի համերգին
- Next ԵՊՀ տարածքում երկհարկանի հյուրատուն կկառուցեն՝ 10-12 հյուրասենյակով