Մոսկվայում հուղարկավորել են Էլդար Ռյազանովին

Կինոռեժիսոր Էլդար Ռյազանովին, որը մահացել էր նոյեմբերի 30-ի գիշերը, հուղարկավորել են Մոսկվայի Նովոդեւիչիեի գերեզմանատանը: Այդ մասին հինգշաբթի` դեկտեմբերի 3-ին տեղեկացրել է ՌԻԱ Նովոստին:
ԽՍՀՄ ժողովրդական արտիստի գերեզմանը հեռու չէ խորհրդային հաղորդավար Յուրի Լեւիտանի գերեզմանից:
Կինեմատոգրաֆիստին հրաժեշտը տեղի է ունեցել Գրականության աշխատողների կենտրոնական տանը: Արվեստագետի հիշատակը հարգելու են եկել հարյուրավոր մարդիկ: Մասնավորապես, ցավակցական խոսքեր են ասել դերասաններ Օլեգ Բասիլաշվիլին, Ալեքսանդր Շիրվինդտը, դերասանուհիներ Լիա Ախեջակովան, Իննա Չուրիկովան, ռեժիսորներ Վլադիմիր Մենշովը, Անդրեյ Սմիրնովը, Վիտալի Մանսկին:
Ռյազանովը մահացել է նոյեմբերի 30-ի գիշերը: Ռեժիսորն 88 տարեկան էր: Բժիշկները նրա մոտ թոքերի եւ սրտի անբավարարություն էին ախտորոշել:
- Previous Համո Սահյանի որդին վաճառքի է հանել հոր անտիպ արխիվը
- Next Սերժ Սարգսյանն ընդունել է Զորի Բալայանին եւ ռուս մտավորականներին