Մոսկվայում կկայանա Սարկոզի ավագի ցուցահանդեսը

Մոսկվայում տեղի է ունենալու Գեղարվեստի ռուսական ակադեմիայի պատվավոր անդամ Պալ Սարկոզիի՝ Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի հոր ցուցահանդեսը, տեղեկացնում է gazeta.ru-ն։
Նկարիչը նախատեսում է ներկա գտնվել ցուցահանդեսի բացմանը, որը տեղի է ունենալու այսօր։ «Եթե անկանխատեսելի ոչինչ տեղի չունենա, ապա իր ցուցահանդեսի բացմանը նա ներկա կգտնվի»,-ասել են Ակադեմիայի մամուլի ծառայությունից։
Սա Սարկոզի ավագի առաջին ցուցադրությունը չէ Մոսկվայում։ Նախորդը տեղի էր ունեցել 2011 թվականին։
Ցուցահանդեսի կազմակերպիչները նշել են, որ վերջերս նկարչի մոտ գաղափար է հղացել ստեղծելու Art Dominos ցուցադրությունը, որին ներկայացվելու են տարբեր ազգերի, մշակույթների, սոցիալական ու կրոնական խմբերի ներկայացուցիչների դիմանակրները, որոնց Պալ Սարկոզին պատկերել է դոմինո խաղի սկզբունքով։
Tags Սարկոզի
- Previous Իսրայելի ֆիլհարմոնիկ նվագախումբը Ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակում համերգով հանդես կգա Երևանում
- Next «Տատիկիս վարսերը» հայկական կինոնախագիծն ընդգրկվել է Baltic Bridge East by West-ի 8 ֆիլմերի ցանկում