Մոսկվայում կայացել է Դուդուկի 2-րդ միջազգային փառատոնը

Տարբեր երկրներից ժամանած հայ երաժիշտները ներկայացրել են իրենց ստեղծագործությունները Դուդուկի 2-րդ միջազգային փառատոնի ժամանակ, որը կայացել է կիրակի Մոսկվայի էստրադայի պետական թատրոնում, փոխանցում է Интерфакс-ը։
Բեմից հնչել են հայ ժողովրդական երգեր, ռուսական և արտասահմանյան էստրադայի ստեղծագործություններ։

Փառատոնի ընթացքում ելույթ է ունեցել նաև ամենաերիտասարդ դուդուկահարը՝ 8-ամյա Թաթուլ Համբարձումյանը, ով իր կատարմամբ հիացրել է հանդիսատեսին։

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Մոսկվայում կայացել է Դուդուկի 2-րդ միջազգային փառատոնը”

Leave a Reply

Your email address will not be published.