Մոսկվայում բացվել է Սերգեյ Փարաջանովին նվիրված «Նռան գույնը» ցուցադրությունը
Մոսկվայի Սոլյանկա փողոցում գտնվող պատկերասրահում բացվել է հայտնի ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի 90-ամյակին նվիրված «Նռան գույնը» ցուցադրությունը, որտեղ կարելի է տեսնել նրա ֆիլմերն ու ձեռքի աշխատանքները, հայտնում է РИА Новости-ն։
«Այս ցուցադրության առանձնահատկությունը կայանում է նրանում, որ այստեղ ներկայացված են ոչ միայն իրեր, որոնք կապված են Փարաջանովի կյանքի և արվեստի հետ, այլև ժամանակակից նկարիչ Կատի Բոչավարի հայացքն է ռեժիսորի աշխատանքին և գեղարվեստական տարածքին, որը կապված է այլ մարդկանց հետ, նրա ավանդույթները շարունակողների հետ»,- պատմել է ցուցադրության կուրատոր Վյաչեսլավ Շմիրովը։
Ներկայացված է ավելի քան 30 նմուշից բաղկացած հավաքածուն, որը բերվել է Երևանում Փարաջանովի տուն-թանգարանից և մինչ օրս երբեք չի ցուցադրվել Մոսկվայում։ Կցուցադրվեն նաև ֆիլմեր։
Ցուցադրությունը բաց կլինի մինչև մարտի 16-ը։