Մոսկվայի փողոցներից մեկն անվանակոչվել է Վլադիմիր Վիսոցկու պատվին

Մոսկվայի (ՌԴ) կառավարության նիստին որոշում է կայացվել քաղաքի մի շարք փողոցներ, պուրակներ և մետրոյի կայարաններ անվանակոչելու մասին, գրում է Interfax.ru-ն։

Մասնավորապես՝ վերանվանվել է Տագանկայի թատրոնի հարևանությամբ գտնվող փողոցը։ Այն այսուհետ կկրի հայտնի երաժիշտ, դերասան Վլադիմիր Վիսոցկու անունը։

Անցյալ շաբաթ օրը նշվել է Վլադիմիր Վիսոցկու մահվան 35-րդ տարելիցը։

Տարածել`
Share

Tags

You may also like...

0 thoughts on “Մոսկվայի փողոցներից մեկն անվանակոչվել է Վլադիմիր Վիսոցկու պատվին”

Leave a Reply

Your email address will not be published.