Մոսկվայի հայկական թատրոնի 8-րդ թատերաշրջանի մեկնարկը կտա «Առաջարկ +» բեմադրությունը

ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում սեպտեմբերի 18-ին կկայանա Մոսկվայի հայկական թատրոնի 8-րդ թատերաշրջանի բացումը։ Ցուցադրվելու է Ա. Չեխովի ստեղծագործությունների հիման վրա ներկայացված «Առաջարկ +»  բեմադրությունը։ Այս մասին NEWS.am-ին հայտնել են Ռուսաստանի հայերի միության մամուլի կենտրոնից։

2015թ. ամռանը ներկայացումը ցուցադրվել էր Ֆրանսիայի Միջազգային թատերական 50-րդ փառատոնում, որտեղ «Լավագույն ռեժիսուրա», «Չեխովի ռուսական ոգու մարմնավորման» եւ մի շարք այլ անվանակարգերում արժանացել է Association Lyrique Artistique International de Vedene France  մրցանակի։

Ներկայացմանը խաղում են այնպիսի դերասաններ, ինչպիսիք են Դմիտրի Պերվուշինը, Օլգա Վասիլեւան, Արթուր Դիլանյանը, Զիտա Բադալյանը։ Երաժշտությունը՝ Ա. Սպենդիարյանի, Տ. Ստեփանյանի։

Ներկայացումը կբեմադրվի ռուսերեն եւ առաջին անգամ մոսկովյան հանդիսատեսի դատն կհանձնվի Վիսոցկու անվան թատերական կենտրոնում։

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Մոսկվայի հայկական թատրոնի 8-րդ թատերաշրջանի մեկնարկը կտա «Առաջարկ +» բեմադրությունը”

Leave a Reply

Your email address will not be published.