Մոսկվայի կոնսերվատորիայում կայացել է ArtVocalEnsemble հայկական երգչախմբի համերգը

Մոսկվայի Չայկովսկու անվան կոնսերվատորիայի Փոքր դահլիճում Երկրորդ միջազգային երգչախմբային կոնգրեսի շրջանակներում կայացել է ArtVocalEnsemble հայկական երգչախմբի համերգը։ Դիրիժոր եւ ղեկավար Առնո Բարխուդարյանի ղեկավարությամբ երգչախումբը կատարել է հայկական երգեր։ Համերգին ներկա են եղել Մոսկվայի հայ մտավորականության ներկայացուցիչները։

ArtVocalEnsemble-ի երգերը ներկայացրել են հայ ժողովրդի բազմադարյա մշակույթը, հոգու պոռթկումները եւ ճակատագրական պահերը։

Այդ երգերը բխում էին հոգու խորքից, եւ ունկնդիրներին թվում էր, թե տեսնում են Հայաստանի լեռների ու անտառների գեղեցկությունը, լսում հայ հովիվների, երիտասարդ աղջիկների ձայները, գետերի եւ ջրվեժների աղմուկը։ Լսվում էին Թուրքիայում Ցեղասպանության ժամանակ մահացած հայ կանանց եւ երեխաների լացը եւ Նախիջեւանում հայկական խաչքարները ջարդող բարբարոսների ուրագների հարվածները։

Համերգի ավարտին երգչախումբը կատարել է մի քանի ռուսական ժողովրդական երգ։

Տարածել`
Share

You may also like...