Մոսկվայի գողտրիկ անկյունում կետաղդրվի Մայա Պլիսեցկայայի արձանը

Մոսկվայի իշխանությունները պատրաստվում են քաղաքի անկյուններից մեկում տեղադրել խորհրդային բալետի լեգենդ համարվող Մայա Պլիսեցկայայի արձանը:

Ինչպես հայտնում է gazaeta.ru-ն, արձանը տեղադրվելու է տաղանդաշատ պարուհու անունը կրող փոքր հրապարակում:

Հիշեցնենք, որ  ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհին մահացել է 2015թ. մայիսի 2-ին՝ Գերմանիայում:

Անվանի պարուհու մահվան պատճառը եղել է սրտի կաթվածը:

Նշենք, որ Մայա Պլիսեցկայան ծնվել է 1925-ին՝ Մոսկվայում, հրեական ընտանիքում:

Տարածել`
Share

You may also like...