Մոսկվայի «Արևելքի Պետական թանգարանում» տեղի ունեցավ ակոբ Վանեսյանի ցուցահանդեսը

ՌԴ–ում ՀՀ դեսպանության տեղեկատվության  ծառայությունից հայտնում են, որ  2016թ. հոկտեմբերի 25-ին Մոսկվայի «Արևելքի Պետական թանգարանում» կայացել է սիրիահայ լուսանկարիչ Հակոբ Վանեսյանի «Մարդկայնություն, որի մասին մոռացել են» խորագրով ֆոտոցուցահանդեսի բացումը:

Հեղինակի ստեղծագործությունների թեմայի հիմք են հանդիսացել  Սիրիայում պատերազմական գործողությունները, մասնավորապես փլուզված Հալեպն  ու   հայ համայնքը:

Աղբյուրը հայտնում է, որ ցուցահանդեսի բացմանը ներկա է գտնվել ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը, որը ՌԴ-ում Սիրիական Արաբական Հանրապետության դեսպան Ռիադ Խադդադի ուղեկցությամբ և ծանոթացել հեղինակի աշխատանքներին :

Ըստ տեղեկատվության՝ առաջիկայում Հակոբ Վանեսյանը կայցելի Հայաստան և Արցախ` լուսանկարների նոր շարք ստեղծելու նպատակով:

Ցուցահանդեսը կազմակերպված էր ՌԴ-ում Սիրիական Արաբական Հանրապետության դեսպանության և Մոսկվայի «Արևելքի Պետական թանգարանի» հովանու ներքո:

 

ՌԴ-ում ՀՀ դեսպանության տեղեկատվության  ծառայություն

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed