Մոռացված իրերի աշխարհ. Հայկ Մելքոնյանի ցուցահանդեսը ՆԱՄ-ում

Նոյեմբերի 14-ին՝ ժամը 18:30-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա Հայկ Մելքոնյանի «Մոռացված իրերի աշխարհ» խորագիրը կրող անհատական ցուցահանդեսը: Այս  ամասին հայտնում է tomsarkgh.am-ը:
Հեղինակը «Մոռացված իրերի աշխարհ» խորագրի ներքո ներկայացնում է նկարներ, որոնք պատմում են հին և մոռացված իրերի մասին:
Սա Հայկ Մելքոնյանի՝ 4 մասից բաղկացած ցուցահանդեսի վերջին մասն է:
Ավելի վաղ «Նարեկացի» արվեստի միությունում ներկայացվել են հեղինակի «Քարացած ժամանակ», «Մի դիմանկարի պատմություն», «Իմ երազների աշխարհը» խորագրերով ցուցահանդեսները:

Մուտքն ազատ է:

Տարածել`
Share

You may also like...