Մոնա Լիզան ուրա՞խ է, թե տխուր

Արվեստի ոլորտի քննադատները երկարատև բանավեճերից ու քննարկումներից հետո փաստել են, որ Լեոնարդո Դա Վինչիի` 1503-ին ստեղծած «Մոնա Լիզան» ժպտում է:

Այս մասին գրում է  The Independent-ը:

Այսպիսի մեկնաբանությու են տվել գերմանական Ֆրայբուրգի համալսարանի մասնագետները՝ ուսումնասիրելով փորձի մասնակիցների արձագանքները դիմանկարը դիտելիս:
Գիտական մշակման է ենթարկվել հանրահայտ կտավի սև և սպիտակ տարբերակները` կերպարի 4 «ժպտացող և աստիճանաբար տխրող» տարբերակ ստեղծելով: Փորձի շրջանակներում 12 մասնակցի 9 պատկեր է ցուցադրվել 30 անգամ, որոնք դիտարկելիս նրանք պետք է նշեին՝ Մոնա Լիզան ուրա՞խ է, թե տխուր:

Նախնական պատկերը մասնակիցներն ուրախ են գնահատել դիտումների 97 տոկոսի դեպքում:

Աղբյուրը` tert.am

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed