«Մշո Ճառընտիր»-ի փրկության հայտնի պատմությունը ներկայանում է անիմացիայի միջոցով

Հայկական ամենամեծ ձեռագրի՝ «Մշո Ճառընտիրի» փրկության հայտնի պատմությունն արդեն ներկայանում է անիմացիայի միջոցով:

 

«Մշո Գեղեն» վերնագրով անիմացիոն ֆիլմը տարեվերջին հայկական կինոակադեմիայի կողմից ճանաչվեց տարվա լավագույն անիմացիոն ֆիլմ:

 

«Մշո Ճառընտիրի» պատմության վիզուալացման առանձնահատկությունների, գեղանկարչության և անիմացիայի հարաբերության մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է նկարիչ Արարատ Մինասյանի հետ:

Տեսանյութը` Շողակաթ հեռուստաընկերության

Նշենք, որ այն հայերեն ամենամեծ ձեռագիր մագաղաթն է:
Գրվել և ծաղկվել է 1200-1202թթ. Երզնկայի Ավագ վանքում։ Գրիչը Վարդան Կարնեցին է, ծաղկողը՝ Ստեփանոսը։

Մատյանն ունեցել է 660 թերթ, կշռել է 28 կգ։ «Ճառընտիրը» հափշտակել են այլազգիները, և հետագայում փրկագնվել է 4000 արծաթով, որի հանգանակությունը կատարել է գյուղացիությունը։

Մեծ եղեռնի օրերին երկու գեղջուկ հայուհի (նրանց անուններն անհայտ են) «Մշո ճառընտիրը» երկու մասի են բաժանում և հասցնում Արևելյան Հայաստան՝ փրկելով թուրք զավթիչների և ջարդարարների ձեռքերից։
Ներկայումս «Մշո ճառընտիր» մատյանի 601 թերթը պահվում է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում, 17 թերթը՝ Վենետիկում։
Տարածել`
Share

You may also like...