Մշակութային համագործակցության ծրագիր՝ Մադագասկարի ու Տոգոյի հետ

Գործադիրն այսօր հավանության արժանացրեց նախագիծ, որի համաձայն հաստատվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Մադագասկարի Հանրապետության կառավարության միջև մշակութային համագործակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությունը:
Համաձայն նախագծի հիմնավորման՝ կողմերը ցանկանում են ամրապնդել բարեկամական կապերն ու փոխըմբռնումը Հայաստանի Հանրապետության և Մադագասկարի Հանրապետության ժողովուրդների միջև՝ զարգացնելու մշակույթի ոլորտում փոխշահավետ, համագործակցությունը խթանելու իրենց ցանկությունը:
Եվ մեկ որոշմամբ կառավարությունն հաստատեց Հայաստանի Հանրապետության կառավարության և Տոգոյի Հանրապետության կառավարության միջև մշակութային համագործակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը համաձայնություն տալու մասին» որոշման նախագիծը։
- Previous Հայաստանն ու Տոգոն մշակութային համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրում
- Next Սերժ Սարգսյանը ցավակցել է հանրահայտ ջութակահարի ընտանիքին