«Մշակութային կանգառ». «Անուշ» օպերային ներկայացումը նվիրվում է Էջմիածնի Կոմիտասի անվան մշակույթի պալատի 60-ամյա հոբելյանին

ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակում` ս. թ. փետրվարի 21-ին, ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի արտիստները Էջմիածնի Կոմիտասի անվան մշակույթի պալատում կներկայացնեն Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերան:
Ներկայացումը նվիրվում է Էջմիածնի Կոմիտասի անվան մշակույթի պալատի 60-ամյա հոբելյանին:
Գլխավոր դերերում հանդես կգան. Անուշ՝ Սյուզաննա Մելքոնյան, Սարո՝ Արմեն Բադալյան, Մոսի՝ Գևորգ Մաղաքյան: Ներկայացման դիրիժորն է Աթանես Առաքելյանը: Բեմադրությունը՝ ՀՀ վաստակավոր արտիստ Ալիսա Հեքիմբաշյանի: Թատրոնի գեղարվեստական ղեկավար՝ ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյան:
Հիշեցնենք, որ ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագիրը մեկնարկել է ս. թ. հունվարի 26-ին: Ծրագրի շրջանակում, ՀՀ և ԼՂՀ 130 համայնքներում, ընդհանուր առմամբ, կիրականացվի 426 միջոցառում` թատերահամերգային ծրագրեր, ցուցահանդեսներ, կինոցուցադրություններ:
Ծրագրի գլխավոր հովանավորն է մարդկային ռեսուրսների «Փյունիկ» հիմնադրամը»:

 

Աղբյուրը` mincult.am

Տարածել`
Share

You may also like...

Արխիվ

January 2020
M T W T F S S
« Dec    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031