Մշակութային միջոցառումների անոնս

artsakhpress.am-ը գրում է՝

ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը  տեղեկացնում  է,  որ     սեպտեմբերի    16-ին  Շուշիի «Իսահակի աղբյուր» ռեստորանային համալիրում   տեղի  է  ունենալու   «Արցախ   էթնոֆեստ» միջազգային փառատոնը:

Սեպտեմբերի    13-ին,   ժամը   18:00-ին ,  Ստեփանակերտի     մշակույթի  և երիտասրադության  պալատում      տեղի  է  ունենալու    «Հրադադար» խորագրով   թատերական    ներկայացումը:  Մուտքն  ազատ  է:

Սեպտեմբերի    17-ին,  ԼՂՀ  Հադրութի    շրջանի   Տող  գյուղում     տեղի  է  ունենալու  արցախյան    գինու     երրորդ    փառատոնը:

Սեպտեմբերի    24-ին,  ժամը  18:00-ին   Ստեփանակերտի    մշակույթի   և   երիտասարդության     պալատում    տեղի  է  ունենալու  տոնական  համերգ`    նվիրված  Ստեփանակերտ  քաղաքի  տոն  օրվան:

Սեպտեմբերի     27-ին,   ժամը   19:00-ին   Ստեփանակերտի     մշակույթի  և երիտասրադության  պալատում      տեղի  կունենա    «Մռակած»    պետական  երգչախմբի  համերգը:

Հոկտեմբերի 3-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում  տեղի  կունենա  «Գութան»ազգագրական երգի-պարի փառատոնը:

Նույն  օրը,   ժամը  18:00-ին    Ստեփանակերտի     մշակույթի  և երիտասրադության  պալատում    տեղի  կունենա   նաև   «Լավագույն  ձայն»  նախագծի    գալահամերգը: Տոմսի  արժեքը  500  դրամ:

Հավելենք, որ «Արցախպրես»-ը պարբերաբար ներկայացնում է Արցախում տեղի ունեցող կարևորագույն միջոցառումների անոնսը: Ֆիզիկական և իրավաբանական շահագրգիռ անձանց հրավիրում ենք համագործակցության:

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed