«Մշակութային ալիքի մրցանակաբաշխություն 2016»-ը շուտով՝ օգոստոսի 26-ին

a1plus.am-ը գրւմ է՝

«Կառուցելով կամուրջներ» խորագիրը կրող «Մշակութային ալիքի մրցանակաբաշխություն 2016» –ի մեկնարկը կտրվի օգոստոսի 26-ին:

Մրցանակաբաշխության նպատակն է երիտասարդ արվեստագետների շրջանում ստեղծագործական մթնոլորտի խթանումը, մասնագիտական համագործակցության դաշտի ձևավորումը, փորձի փոխանակման արդյունքում երիտասարդ արվեստագետների մասնագիտական հմտությունների կատարելագործումը, նոր անունների և տարվա ստեղծագործական ձեռքբերումների բացահայտումը:

Հավելենք, որ «Ա21ԹԻՎԻ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ»-ը ներկայացուցչական-մրցութային բնույթի մրցանակաբաշխություն է, որին մասնակցում են 14-35 տարեկան անհատներ ու ստեղծագործական խմբեր: Մասնագիտական հանձնախումբը 4-5Դ անիմացիայով դիտելուց հետո որոշում է մրցանակակիրներին, հանդես գալիս խորհրդատվական կարծիքով, իսկ մրցանակաբաշխության օրը հանձնում իր գնահատականը 1-12 բալային համակարգով:

Այս տարի մասնագիտական հանձնախմբի անդամներն են Լևոն Շարաֆյանը, Աննա Հեքեքյանը, Տիգրան Ներսիսյանը և ուրիշներ:

«Մշակութային հեռուստաալիքի մրցանակաբաշխություն 2016. Կառուցելով կամուրջներ» մրցույթը ծնունդ է առել Հայաստանում 2015թ.-ին «Ա21Թիվի» հեռուստաընկերության նախաձեռնությամբ: Արվեստի տարբեր բնագավառների մրցույթի ստեղծման և իրականացման մտահղացումը «Ա21Թիվի» մշակութային հեռուստաընկերությունում առաջացավ նրա որդեգրած արժեքների և նպատակների շարունակականությունն ապահովելու համար, այն է՝ Հայաստանում ձևավորել մշակութային հեռուստաընկերություն հասկացությունը և համակարգված ներդրումներով աջակցել երկրում արվեստի ոլորտի զարգացմանը:

Տարածել`
Share

You may also like...