Մնջախաղի և Համազգային թատրոնների շենքերի խնդիրը լուծվել է

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը դեկտեմբերի 26-ին իր տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ անդրադարձել է նաև  Մնջախաղի և Համազգային թատրոնների շենքերի խնդրին և նշել, որ հարցը կարելի է լուծված համարել:

Երկու խնդիրներն էլ համարում եմ լուծված, հատկապես` Մնջախաղի թատրոնի շենքի հարցը, պարզապես թույլ տվեք չշտապել ու առաջ չանցնել ժամանակից: Հավատացած եղեք, որ 2017-ի ընթացքում կտեղեկանաք թատրոնին տրամադրվելիք տարածքի մասին: Ինչ վերաբերում է  Համազգային թատրոնի շենքի հարցին, ապա ասեմ, որ պետք է լուծում ստանա հարցը, բայց ես վստահեցնում եմ թե՛ ձեզ, թե՛ այն ուսանողներին ու դասախոսներին, որոնք անհանգստացած են խնդրով մեկի հաշվին մյուսին լուծում չի տրվելու` հարցերը լուծվելու են երկուստեք,-նշել է Ամիրյանը:

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed