Մկրտիչ Սանասարյանի հիմնադրած շենքը այսուհետ կպատկանի Թուրքիայի հիմնադրամների գլխավոր վարչությանը

Թուրքիայում վճռաբեկ դատարանը հայկական «Սանասարյան հանի» (Սանասարյան տան) սեփականության իրավունքը պետությանը վերադարձնելու որոշում է կայացրել: Այսպիսով շենքն այսուհետև պատկանելու է Թուրքիայի հիմնադրամների գլխավոր վարչությանը:

Այս վճիռը 2017թ. նույն դատարանի կողմից կայացված որոշման տրամագծորեն հակառակ վճիռն է: Պոլսի հայոց պատրիարքության նախաձեռնած դատական գործընթացի շրջանակներում 2017թ. վերոնշյալ դատարանի կայացրած որոշմամբ պետության կողմից ժամանակին խլված շենքի սեփականության իրավունքը վերադարձվել էր պատրիարքարանին: Սակայն հիմնադրամների գլխավոր վարչության պահանջով օրերս գումարված նոր նիստի արդյունքում դատարանն իր իսկ նախորդ որոշումը բեկանել է՝ շենքի սեփականության իրավունքը կրկին վերադարձնելով վարչությանը:

Հայկական կողմի շահերը պաշտպանող փաստաբան Ալի Էլբեյօղլուն հայտարարել է, որ վճիռը բողոքարկելու համար դիմելու է Թուրքիայի սահմանադրական դատարան:

Այս մասին գրում է ermenihaber.am-ը:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Տարածել`
Share

You may also like...