«Մի քիչ տխուր պատմություն է». Քրիստինե Պեպելյան

bravo.am-ը գրում է՝

Արտասահմանում կազմակերպվող հայկական մրցանակաբաշխությունների թիվը կավելանա եւս մեկով. «Armenian Europe Music Awards Paris»-ն առաջին անգամ կանցկացվի 2017 թվականի մարտին: Այս մասին BRAVO.am-ին տեղեկացրել է Քրիստինե Պեպելյանը, որը եւս մասնակիցների թվում է:

Քրիստինե Պեպելյանը
«Փարիզի հայտնի «Զենիթ» համերգային սրահում կհավաքվենք հայկական երաժշտության շուրջ: Նախապատրաստական աշխատանքները վաղուց են սկսվել, այժմ արդեն կարող ենք խոսել այդ մասին: Կարծում եմ` աշխարհի շատ հայեր ներկա կլինեն, եւ ոչ միայն երգիչներ, դերասաններ, այլեւ բոլոր նրանք, ովքեր կարեւոր ու նշանակալից գործ են արել»,-ասել է երգչուհին:

Քրիստինեն նշել է, որ ցանկացած նախագծի պատասխանատվությամբ է  մոտենում, այս մեկն էլ բացառություն չէ.«Ես էլ մինչ այդ պետք է աշխատեմ, որպեսզի աչքի ընկնեմ եւ, ինչու չէ, մրցանակի արժանանամ:)»:

Ամառը երգչուհու համար մեծամասամբ կլինի աշխատանքային.«Նոր երգերի ձայնագրություններից բացի պատրաստվում եմ հանդիսատեսիս ներկայանալ նոր տեսահոլովակով: Պրոդյուսեր Սոֆյա Գուլյանի առաջարկով կներկայացնեմ Ժակլին Թադեւոսյանի հեղինակային «Հավատա» երգը` դանդաղ, ռոմանտիկ, մի քիչ տխուր պատմություն է: Ռեժիսորը Զառա Նազարյանն է, տեսահոլովակի որոշ հատվածներ նկարահանված են, մյուս մասն էլ նախատեսում ենք առաջիկայում նկարահանել»:

Քրիստինե Պեպելյանը
Երգչուհին ասել է նաեւ, թե ինչու էր այս շրջանում դադար վերցրել.«Ապրիլյան իրադարձությունների պատճառով հետաձգվեց Միացյալ Նահանգներում կայանալիք մենահամերգս: Դրանից հետո տեղին չէր այդ շրջանում որեւէ բան ներկայացնելը»:

Քրիստինեն նշել է, որ եթե աշխատանքային գրաֆիկի պատճառով չհասցնի ամառային արձակուրդը վայելել, չի տխրի.«Կարեւորը նպատակն է. եթե գիտեմ, որ պետք է աշխատեմ, ուրեմն այդպես էլ կանեմ: Ամեն դեպքում, հուսով եմ, հանգստի համար էլ ժամանակ կմնա:)»:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի
Լուսանկարները` Քրիստինեի անձնական արխիվից
Տարածել`
Share

You may also like...