Մի քանի հարյուր հազարից մինչև միլիոններ. Էնդի Ուորհոլի և Այ Վեյվեյի աշխատանքները հանվել են աճուրդի

Ամերիկացի արվեստագետ Էնդի Ուորհոլի և չինացի արվեստագետ ու այլախոհ Այ Վեյվեյի աշխատանքները խոստանում են դառնալ հինգշաբթի օրը Լոնդոնում կայանալիք Sotheby’s աճուրդի թոփ-լոտերը «Ժամանակակից արվեստ» կատեգորիայում, հաղորդում է РИА Новости-ն։

Էնդի Ուորհոլը ներկայացվել է աճուրդում իր մի քանի աշխատանքներով: Դրանցից մեկը «Ջեկի»-ն է, որը նա ստեղծել է ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդիի սպանությունից հետո և նվիրված է նրա այրի Ժակլին Քենեդիին։ Այն գնահատվում է 400-600 հազար ֆունտ ստեռլինգ։ Նկարը նախկինում ցուցադրվել է համաշխարհային ամենախոշոր ցուցասրահներում, այդ թվում՝ ԱՄՆ-ում, Տոկիոյում և Մեծ Բրիտանիայում։

Ուորհոլի ևս մեկ «աստղային» դիմանկար նվիրված է ամերիկացի դերասանուհի և երգչուհի Ջուդի Գարլենդին: Այն գնահատվում է 750 հազար-1 միլիոն ֆունտ ստեռլինգ։

Լենինի դիմանկարը գնահատվում է 2,5-3 միլիոն ֆունտ ստեռլինգ և կարող է դառնալ ամենաթանկ աշխատանքներից մեկը։

Այ Վեյվեյի «Grapes» աշխատանքն իրենից ներկայացնում է իրար միացված բազմաթիվ փայտե աթոռներից կոմպոզիցիա: Այն աճուրդի է հանվել նախնական 350-450 հազար ֆունտ ստեռլինգ արժեքով։

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Մի քանի հարյուր հազարից մինչև միլիոններ. Էնդի Ուորհոլի և Այ Վեյվեյի աշխատանքները հանվել են աճուրդի”

Leave a Reply

Your email address will not be published.