Մի պատառիկ կորսված Հայոց Վանից

Վան քաղաքի վարժապետանոցի շենքը վնասվել է 1915-ի ապրիլին՝ թուրքական կանոնավոր բանակի ռմբակոծության արդյունքում:

1915-ի մայիս-հուլիս ամիսներին Վան քաղաքը Վան-Վասպուրականի հայկական ինքնավար նահանգի վարչական կենտրոնն էր հանդիսանում:

Առաջին համաշխարհային պատերազմը և հայերի նկատմամբ թուրքերի գործադրած ցեղասպանությունը ճակատագրական նշանակություն ունեցան նաև Վանի ու Վանի հայության համար: 1915-18 թթ սովից, հիվանդություններից ու կռիվներից այստեղ զոհվեցին հազարավոր մարդիկ: Աղետը կրկնապատկվեց այդ ժամանակ ռուսական բանակի երկու անգամ կատարած դավաճանական նահանջի պատճառով: 1915-18 թթ տասնյակ հազարավոր հայեր ստիպված, թողւսծ տուն, հարստության, հարազատների գերեզմաններն ու ազգային հազարամյա սրբությունները, բռնեցին գաղթի ճանապարհը: Դրանից անմիջապես հետո թուրք ջարդարարները հիմնահատակ տվերեցին ք-ի հայկական թաղամասերը և կողոպտեցին թողնված ողջ ունեցվածքը: Վ վերածվեց համատարած գերեզմանի: Հաղթահարելով գաղթի ճանապարհի անասելի դժվարությունները, վանեցիների մեծ մասը հանգրվանեց Արևելյան Հայաստանում, մի մասն էլ՝ արտասահմանում: Ռուս բանաստեղծ և լրագրող Սերգեյ Գորոդեցկին (1884-1967 թթ) 1916 թ այցելելով Վ, դառնորեն ու սրտի անհուն կսկիծով երբեմնի քաղաքակրթության կենտրոն Վ նմանեցնում է մի մեծ գերեզմանի: Եվ թեև թուրքական վիճակագրական տվյալներով Վ այսօր ունի շուրջ 50000 բնակչություն, նրա ընդարձակ տարածություն գրավող ավերակները դեռևս մնում են որպես արյունոտ բարբարոսության խորհրդանիշ:

Վան եղել է միջնադարյան հայ գրչության ու մշակույթի խոշորագույն կենտրոնը: Այստեղ ապրել ու ստեղծագործել են գրչության ու արվեստի շատ ու շատ վարպետներ, որոնց գրած բազմաթիվ ձեռագրերից պահպանվել են 13 Ավետարան, 4 Մաշտոց, 3 Հայսմավուրք, 2 Ճաշոց, 2 Գանձարան, 2 ճառընտիր և բազմաթիվ հիշատակարաններ ու ձեռագրական պատառիկներ:

Վանեցիների տոկալու, արարելու և տոեղծագործելու անսպառ եռանդը չի մարել նույնիսկ թուրքական արյունոտ բռնատիրության ձիգ ու երկարատև ժամանակաշրջանում: Դրա համար էլ ամենևին պատահական չէ, որ ուրիշ ոչ մի ք Հայաստանում չի տվել գրականության, արվեստի, գիտության ու հասարակական-քաղաքական բնագավառների այնքան շատ թվով գործիչներ, որքան Վան:

Վանում են ծնվել հայ գրականության, արվեստի, գիտության և հսաարակական-քաղաքական բնագավառի բազմաթիվ երախտավորներ՝ մշակութային գործիչ Գևորգ Արծրունին (1771-1830) ռուսական բանակի գնդապետ Երեմիա Արծրունին (1804-1877), բանաստեղծ Հովհան Միրզայան Վանանդեցին (1772-1840), Հայոց կաթողիկոս Մկրտիչ Խրիմյանը (Խրիմյան Հայրիկ, 1820-1907), թատերագետ, մանկավարժ Տիգրան Ամիրխանյանը (1835-1897), ազգագրագետ Գարեգին Արվանձտյանը (1840-1892), հեղա փոխական, հասարակական գործիչ և գրող Արսեն Թոխմախյանը (1843-1892), մանկավարժ, բանաստեղծ Խաչատուր Սուրենյանը (1848-1896), ազատագրական շարժման գործիչ Մկրտիչ Ավետիսյանը (Թերլեմեզյան, 1864-1896), ՀՀ ժող նկարիչ Փանոս Թերլեմեգյանը (1865-1941), գրող Վրթանես Փափազյանը (1866-1920), հայ ազգային-ազատագրական պայքարի քաջամարտիկ Արմենակ Եկարյանը (1870-1925), նկարիչ, ՀՀ արվեստի վաստ գործիչ Վրթանես Ախիկյանը (1872-1936), կուսակցական գործիչ, գրող Ավետիս Թերզիբաշյանը (1873–1950), պատմաբան, պրոֆ Հովհաննես Հակոբյանը (1876-1937), հայազգի ամերիկյան քանդակագործ Հայկ Բադիկյանը (1876–1950), փիփսոփ գիտ դ-ր Վ. Նալբանդյանը, հրապարակախոս, հասարակական գործիչ Արտակ Դարբինյանը (1878-1950), նշանավոր երգիչ Տիգրան Նալբանդյանը (1878– 1954), նկարչության և քանդակագործության միջազգային ու Փարիզի գեղարվեստների ազգային ընկերությունների անդամ Հովհաննես Ալխազյանը (1881-1958), գյուղատնտ գիտ դ-ր, պրոֆ Ե. Մովսիսյանը (1876-1950), ամերիկահայ ճարտարապետ ու գրականագետ Արամ Թորոսյանը (1884–1941), գրող, երգիծաբան Լեռ Կամսարը (Արամ Թովմասյան, 1888-1965), հասարակական գործիչ, իրավաբան, պրոֆ Հրանտ Գալիկյանը (1889-1938), մանկավարժ, երկրաբան, պրոֆ Տիգրան Ջրբաշյանը (1889–1937), գրող, բանասեր Ղևոնդ Փիրղալեմյանը (1830-1891). բանաստեղծ Ազատ Վշտունին (1894-1958), կոմպոզիտոր, ՀՀ ժող արտիստ Կարո Զաքարյանը (1895-1967), գրող Ծերուն Թորգոմյանը (Դեղտրիկյան, 1896–1986), ՀՀ ժող արտիստ Այուզան Գարազաշը (1897-1944), գրականագետ՝ դ-ը, պրոֆ Վահրամ Թերզիբաշյանը (1898-1964), իրանահայ գրող, դերասան Մանվել Մարությանը (1901), կուսակցական, պետական գործիչ Աղասի Խանջյանը (1901-1936), ճարտարապետ, գիտ դ-ր, պրոֆ Վարազդատ Հարությունյանը (1909թ), ՀՀ լուսավորության ժողովրդական կոմիսար Լևոն Արիսյանը (1903-1938), գրող Գուրգեն Մահարին (1903-1969), գրող Վահրամ Ալազանը (Գաբուզյան, 1903–1966), գրականագետ, պյոֆ Նորայր Դաբաղյանը (1904-1955), թարգմանիչ Լեմվել Մարությանը (1904-1968), ԽՍՀՄ ժող արտիստ, թատերագետ, ռեժիսոր Վարդան Աճեմյանը (1905), անվանի լուսանկարիչ, ՀՀ կուլտ վաստ գործիչ Նեմրութը (Բաղդասարյան, 1905-1988), գրականագետ, դ-ր, պրոֆ Մինաս Հյուսըանը (1904), գրող Լյուսի Թարգյուլը (Թարգյուլյան, 1905-1955), ՀՀ արվեստի վաստ գործիչ, կինոօպերատոր Գարեգին Ասլանյանը (1906), ֆրանսահայ հասարակական գործիչ Աղասի Դարբինյանը (1906), ՀՀ ԳԱ ակադեմիկոս Մանվել Մանվելյանը (1913) ՀՀ ԳԱ թղթանդամ, գրականագետ Մկրտիչ ատյանը (1907-1983), պատմաբան, կուսակցական աշխատող, ՀՀ գիտ վաստակավոր գործիչ Վարդան Ավետիսյանը (1911), ՀՀ վաստակավոր ճարտարապետ Վալենտինա Աճեմյանը (1913), և շատ ուրիշներ:

Վ-ի 1915 թ հերոսամարտի նահատակների հիշատակին է նվիրված ՀՀ-ում, Աշտարակ-Գյումրի ավտոմայրուղու ձախ կողմում (Աշտարակ ք-ից հս-արմ) կանգնեցված «Արծիվ Վասպուրականի» հոյակապ հուշարձանը (ճարտարապետ Ռ. Իսրայելյան): Թեև Վ-ի հերոսական ինքնապաշտպանության ժամանակներից անցել են տասնամյակներ, սակայն այսօր, այս տագնապալի պահին, մեզ՝ հայերիս համար, վանեցիների սխրանքները պետք է օրինակ դաոնան:

 

Լուսանկարը՝ պատմաբան Ռուբեն Շուխյանի ֆեյսբուքյան էջից

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed