«Մի հայ որբ Սև ծովի շրջանից». Թուրքիայում լույս է տեսել հազագի գրողի գիրքը

Թուրքիայում լույս է տեսել «Մի հայ որբ Սև ծովի շրջանից» գիրքը:

Հեղինակը` Հալիլ Էրհանը` ծնունդով Թուրքիայի Գիրեսուն քաղաքից:

Ծագումով հայ Էրհանը գիրքը գրել է աբդուլհամիդյան ջարդերի ժամանակ որբացած իր պապիկի մասին և ձոնել նրա հիշատակին: Այս մաին հայտնում է  «Ակօսը»:

Թուրքական «Իլեթիշիմ» հրատարակչության կողմից լույս ընծայված «Մի հայ որբ Սև ծովի շրջանից» գիրքը ազգային ու կրոնական ինքնության հարցերի շուրջ մտորելու առիթ է տալիս Թուրքիայի հյուսիսային, Սևծովյան շրջանների բազմահազար բնակիչներին, որոնք Թուրքիայում աչքի են ընկնում առավել ազգայնական տրամադրություններով ու վարքագծով:

«Պապիկս միշտ պատմում էր իր գլխին եկածների մասին: Միայն այն գիտեինք, որ ոչ հայր ունի, ոչ մայր, ոչ հորեղբայր… Իր անցյալից միայն մի մուրճ ուներ, որ վերցրել էր իր հետ, երբ փախել էր զինվորական ծառայությունից», – ասում է Էրհանը՝ պատմելով, որ պապը, որբանալով դեռևս 1890-ականներին, 1915-ին մյուս հայ տղամարդկանց հետ տարվել է Օսմանյան բանակ, որտեղ նրան աշխատեցրել են ճանապարհների շինարարության մեջ:


«Ոչ ոքի երբեք չնեղացրած, շրջապատումս տեսած ամենաաշխատասեր մարդն էր պապս: Մահանալիս շատ արտասվեց, շատ-շատ էի տխրել: Այդպիսի երկրորդ մեկը լույս աշխարհ չի գա», – ասում է գրքի հեղինակը, որը նշում է, որ որբ մնացած պապիկը երբևէ հույս չի ունեցել գտնել իր հայ ազգականներին և բավարարվել է երեխաների ու թոռների ներկայությամբ ու սիրով:

Աղբյուրը` tert.am

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed