«Մի գեղեցիկ առավոտ, ինքս ինձ ասացի` Սիբիլ, գնա  երազանքներիդ հետևից». ՍԻԲԻԼ

 

Կոմիտասյան երգերով հյուսված հայու հոգին հավատարիմ է իր ազգային «ես»-ին, ագային ոգուն և դարերով թշնամու հետ, թշնամու հողում պայքարող հավատքին ու լեզվին: Դավադրություններն ու սպառնալիքներն ոչինչ չեն կարող ասել քեզ, եթե դու հայ ես քո ոչ միայն անվամբ կամ ազգանվամբ, այլև տեսակով, հոգով և ամենակարևորը` ոգովդ: Այդպսինն է մեր այսօրվա հյուրը` Ստամբուլահայ երգչուհի Սիբիլ Թորոսյանը, որին բոլորը ճանաչում են Փեքթորոսօղլի ազգանվամբ կամ պարզապես` Սիբիլ:

Ինչպե՞ս սկսվեց Ձեր երգչուհու ճանապարհը:

– Ես ծնվել եմ Թուրքիայում. Երգչուհու իմ ճանապարհը կարող եմ ասել սկսվել է դեռևս մանկությանս իմ ունեցած երազանքից, երբ ցանկանում էի հայտնի երգչուհի դառնալ: Սակայն դա ինձ համար անիրականանալի էր թվում, քանի որ ես շատ ավանդական ընտանքիում էի ծնվել, որտեղ բացի ավանդական պահպանողականությունը նաև օտարության մեջ գտնվելուս հանագամանք էր գումարվում: Ու թեև Թուրքիայում մանավորապես հայերեն երգելն այդքան էլ դյուրին գործ չէր, սակայն մի գեղեցիկ առավոտ, երբ արթնացա, ինքս իմ առջև խնդիր դրեցի երաժշտական հավաքածու ստեղծելու և երազանքի հետևից գնալու: Ասացի` Սիբիլ, գնա երազանքներիդ հետևից և ստեղծիր քո երգի ճանապարհը: Պետք ասեմ, որ բացի հայկական ժողովրդական երգերը, մե սեր ունեմ նաև էստրադային երգարվեստի նկատմամբ և այդպիսով աստիճանաբար սկսեցի իմ ուղին հարթել դեպի երգի  անծայրածիր աշխարհը: Շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր քաջալերեցին ու ինձ հետ անցան այդ դժվար ճանապարհը:

Ինչերի՞ է հանդիպում օտարության մեջ ստեղծագործող և ապրող հայը: Հաճա՞խ եք ստիպված լինում զիջել ձեր ազգային սկզբունքները:

-Անշուշտ շատ դժվարություններ եղել են և կան, հեշտ չէ, սակայն ես երբեք չեմ թաքցրել իմ ազգությունս և ով լինելս…Եվ այդքանով հանդերձ կարողացել եմ ճանապարհ հարթել դեպի մեծ բեմ; Պարզապես մի փոքր զգուշավորություն եմ դռսևորել ամեն բանի մեջ:

Եթե երգը չլիներ, ուրիշ ի՞նչ ճանապարհով կարտահայտեիք ձեր սերն ու կարոտը հայրենիքի հանդեպ:

-Կարծում եմ երգը ամենալավ արտահայտչամիջոցն է, զգացումներն արտահայետլու, սակայն եթե երգելու հնարավորություն չլիներ, այդ ամենը կհանձնեի գրչիս: Գրիչս կլիներ զգացումներս արտահատելու  հնարավորություն:

Արդյո՞ք դժվար չէ մի ամբողջ կյանք թշնամություն սրող երկրում երգել հայերեն և տարածել հայ երգն ու լեզուն Թուրքիայի մեջ:

-Ես աչքերս բացել եմ մի քաղաքում, որտեղ ամեն բան շրջապատված է եղել հայերենով, ագամ ուսումս ստացել եմ հայկական վարժարանում: 1915թ մասին սկզբում ոչինչ չգիտեյինք, ոչ ես, ոչ քույր և ընտանքիս էլ մեզ թշնամաբար չէր դաստիարակել, սակայն սրտիս մեջ փափագ և որոշում ունեյի որ երբ երգչուհի դառնամ, անպայման մայրենի լեզվով պիտի երգեմ: Իհարկե այդ ամենը այնքան հեշտ չէր, որքան հիմա պատմում եմ, սակայն իմ հավատքը և սերը օգնեցին ինձ հաղաթահարել ամեն  բան:

Ի՞նչը ստիպեց փոխել ձեր ազգանունը: Ո՞րն է Թորոսյանից Փեքթորոսօղլի դառնալու պատճառը:

 

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ Մարի ամսագրի  2017թ.  հունիս համարում

 

Զրուցեց Վարդ Գիշյանը

Նյութը` հեղինակի աշխատանքային պահոցից

Տարածել`
Share

You may also like...