«Միստեր Մերսեդես». լույս է տեսել Սթիվեն Քինգի նոր վեպը

ԱՄՆ-ում հունիսի 3-ից մեկնարկել է գրական սարսափների ժամանակակից վարպետ Սթիվեն Քինգի 57-րդ վեպի վաճառքը։ Հեղինակի խոսքով՝ «Միստեր Մերսեդես» վեպն առաջին ամենասարսափելի դետեկտիվն է, որը նա երբևէ գրել է, հայտնում է buro247.ru-ն։

Այս անգամ Քինգը հրաժարվել է գերբնականից և նկարագրել ավելի երկրային երևույթներ՝ հոգեկան շեղումներ, ալկոհոլիզմ, աղքատություն և այլ խնդիրներ, որոնք ունեն մարդիկ։

«Միստեր Մերսեդեսը» պատմություն է ոստիկան Բիլ Հոջեսի մասին, ում կարճ ժամանակում անհրաժեշտ է կանգնեցնել խելագար Բրեդի Հարթֆիլդին, ով արդեն 8 խաղաղ բնակչի է սպանել՝ վրաերթի ենթարկելով իր Mercedes SL 500 մեքենայով։ Մարդասպանն ապրում է իր մոր հետ, ով տառապում է ալկոհոլիզմով։

Դետեկտիվ պատմության գլխավոր հարցն այն է, թե ինչն է դարձել դրդապատճառը հանցագործություն կատարելու համար։ Իսկապե՞ս խնդիրը նրա հոգեկան խանգարումն է, թե՞ նա որոշակի նպատակ է ունեցել՝ սպանելով անմեղ մարդկանց

Տարածել`
Share

You may also like...