Միջազգային լրատվականն անդրադարձել է հայերին

Վենետիկի Սուրբ Ղազար կղզու և այնտեղ գտնվող «հայկական անկյունի մասին» «The Armenian Island of Venice» վերնագրով հոդված է հրապարակվել Euronews-ում:
Հոդվածում գրվում է.
«Հայերը Եվրոպայում ամենուր են` Լոնդոնից մինչև Լառնակա, Լիսաբոնից մինչև Լվով։
Մխիթարյան միաբանությունը հայկական հսկա ժառանգության ամենավառ օրինակներից է։ Այն գտնվում է Իզոլա դի Սան Լացցարո դելի Արմենի (Isola di San Lazzaro degli Armeni) կամ Սուրբ Ղազար կղզու վրա։ Արդեն 300 տարի է կղզին Մխիթարյան միաբանության տունն է։
17-րդ դարում Կիլիկիայում ապրում էր նշանավոր գրող և թարգմանիչ Մխիթարը, ով նպաստեց հայկական գրերի վերածնունդին։ 1717 թվականին նա իր մի շարք հետևորդների հետ փախավ օսմանյան հետապնդումներից և սկսեցիր գործունեությունը ծավալել Հռոմի Պապի հովանու ներքո։ Մխիթարյանականները հսկայական նշանակություն ունեցան հայ բանասիրության և եկեղեցական գրականության զարգացման մեջ։
Այդ հոգևորականների ներդրած ջանքերի շնորհիվ հայտնվել են հին ձեռագրերի առաջին հրատարակությունները, եվրոպական տարբեր գլուխգործոցների թարգմանությունները: Հենց Մխիթարյան միաբանությունն է առաջինը հրատարակել հայոց լեզվի ժամանակակից բառարաններ։
Մինչ օրս էլ եկեղեցին շարունակում է գրքեր հրատարակել։ Վենետիկի Մխիթարյան միաբանությունը 300 տարի շարունակ տարին գոնե մեկ հայերեն գիրք է հրատարակում»։
Աղբյուրը` tert.am
- Previous «Բազմաչափ Ռուդոլֆ Խաչատրյանը». ցուցադրություն Գաֆէսճեանում
- Next Հայկական այբուբենը` ղպտական այբուբենի և չինական հիերոգլիֆների կողքին