Միչիգանի պետական հետազոտական ինստիտուտում կուսուցանեն հայերեն

armedia.am-ը ` հղում անելով The State News առցանց պարբերականին, գրում է`

2016-ի նոր ուսումնական տարուց Միչիգանի պետական հետազոտական ինստիտուտում (MSU) կսկսեն հայոց լեզու դասավանդել:

Ինչպես հայտնում է ամերիկյան The State News առցանց պարբերականին, հայոց լեզուն կընդգրկվի 29 օտար լեզուների ցանկում, որոնք առաջարկվում են համալսարանի ուսանողներին:

Հայոց լեզվի ուսուցման համար նախապատրաստվել է հատուկ ուսումնական ծրագիր, մշակվում են թեստերը, որոնք թույլ կտան գնահատել լեզվի իմացության մակարդակը, գրում է Նովոստի Արմենիան:

Հայոց լեզվի ուսուցումը մատչելի կլինի նաև առցանց ռեժիմով այն ուսանողների համար, որոնք նախընտրում են ուսման հեռավար ձևը:

Հայերենի և մեծ տարածում չունեցող այլ լեզուների դասավանդումը Միչիգանի համալսարանում ֆինանսավորվում է Mellon Foundation ամերիկյան կրթական հիմնադրամի կողմից: Նահանգի համալսարանում գտնում են, որ հայերենը մեծապես պահանջված կլինի, հատկապես հայկական ծագումով ամերիկացիների շրջանում:

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed