Մինաս Ավետիսյանի տունը վերածվել է խորդանոցի

hraparak.am-ը գրում է՝

Հայ նշանավոր գեղանկարիչ, 20-րդ դարի երկրորդ կեսի հայ կերպարվեստի ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկի` Մինաս Ավետիսյանի տունը դարձել է խորդանոց: Կոտրված ապակիներ, բացակայող տանիք, քարուքանդ եղած պատեր: Նկարներում պարզ երևում է, թե ինչի է վերածվել հայ նշանավոր գեղանկարչի տունը ու թե ինչպես է ամեն օր առանց այդ էլ քարուքանդ այդ տնից մի քար ընկնում: Տարիներ անց Մինասի տանից թերևս ոչինչ չի մնա:

 Ասում են՝ Մինասի տուն-թանգարան հաճախ են հյուրեր այցելում ոչ միայն Հայաստանից, այլ նաև արտերկրից, որոնք, տեսնելով Մինասի տան ներկա վիճակը, խոր հիասթափություն են ապրում, դե իսկ կազմակերպիչներն էլ փոշմանում են, որ արտասահմանցիներն ու սփյուռքահայերը մեկ անգամ ևս ականատես եղան, թե ինչպես են պահպանվում մեր երկրում մշակութային արժեքները:

Ալեն Գրիգորյան

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed