Միխայիլ Գալուստյանը պատչատսվում է ֆիլմ նկարահանել

tert.am

Այսօր ՌԴ Մշակույթի նախարարությունում հայտնի շոումեն Միխայիլ Գալստյանը ներկայացրել է «Արտեկ. Իլյա Իվչենկոն և Արջ-սարը» մանկական ֆիլմի նախագիծը, որում նա պլանավորում է պրոդյուսերի դերում հանդես գալ։

Ինչպես նշում է Life.ru կայքը՝ Գալստյանն իր նախագիծը ներկայացրել է որպես հետաքրքրաշարժ սյուժեով արկածային ֆիլմ երեխաների ու նրանց ընտանիքների համար։

«Ֆիլմի գլխավոր հերոս Իլյա Իվչենկոն բարձրաստիճան պաշտոնյայի որդի է, որին մանկական ճամբար են ուղարկում։ Հանգստի ժամանակ տղան ընկնում է արկածների մեջ և իր նոր ընկերների հետ հայտնվում է ստորգետնյա կատակոմբաներում, որտեղ ազգայնականները Ղրիմի գերմանական օկուպացման ժամանակ իրենց ահավոր փորձերն էին անցկացնում»,- պատմել է Գալստյանը։

Նախագծի ներկայացման ընթացքում ասվել է, որ ազգայնական Վոլֆի դերը կատարելու է հայտնի դանիացի դերասան Մադս Միքելսենը, իսկ այլ դերեր խաղալու են Յան Ցապնիկն ու Վլադիմիր Յագլիչը։

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed