Միլա Յովովիչը սափրել է գլուխը «Չարի կացարանը 6» ֆիլմում նկարահանվելու համար

Դերասանուհի Միլա Յովովիչն Instagram-ի իր էջում լուսանկար է տեղադրել` ցուցադրելով «Չարի կացարանը» ֆիլմի նկարահանումների նախապատրաստական աշխատանքները:

«Պատահել է այն, ինչին բոլորն այդքան սպասում էին. կարող եմ ասել, որ զոմբիների ոչնչացման սեզոնը  Յովովիչ-Անդերսոն կլանի համար բացված է: Այժմ դեմքս պատրաստում են «Չարի կացարանը 6» ֆիլմի դերակատարման համար: Նկարահանումների եմ մեկնում Հարավային Աֆրիկա» –  Газета.Ru-ի փոխանցմամբ` լուսանկարի տակ գրառել է դերասանուհին: Լուսանկարում նա պատկերված է վիրակապերով պատված և սափրած գլխով:

Ռեժիսոր Փոլ  Ու. Ս. Անդերսոնի «Չարի կացարանը 6»  կինոնկարը  էկրաններ կբարձրանա 2016-ի սեպտեմբերի 2-ին:

Տարածել`
Share

You may also like...