Միլանում հնարավոր ահաբեկչության մասին հաղորդագրություններից հետո ռոք համերգ է հետաձգվել

Five Finger Deatch Punch ռոք խումբը կիրակի օրը հայտարարել է իր համերգը հետաձգելու մասին, որը պետք է կայանար նոյեմբերի 22-ին Միլանի Alcatraz ակումբում ենթադրաբար նախապատրաստվող ահաբեկչության մասին հաղորդագրություններից հետո, գրում է РИА Новости-ն:

Ինչպես ավելի վաղ հայտնել է International Business Times թերթը, Anonymous խմբի հաքերները տարածել են վայրերի ցանկը, որտեղ նոյեմբերի 22-ին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը իբր կարող է ահաբեկչություններ իրականացնել:

Ցանկում են հայտնվել Հռոմում, Միլանում, Ատլանտայում (ԱՄՆ), Ինդոնեզիայում, Բեյրութի մոտ նախատեսվող միջոցառումներ և երեք միջոցառում Փարիզում: Հաքերները պնդում են, որ ինքնուրույն են հայտնաբերել այդ տվյալները, բայց չեն կարողացել գտնել դրանց ամբողջական հաստատումը:

«Մենք արել ենք հնարավորինս ամեն ինչ կարճ ժամանակվա ընթացքում, որպեսզի միջոցառումների կազմակերպիչների և իշխանությունների հետ միասին ապահովենք անհրաժեշտ անվտանգությունը: Ցավոք, մենք ժամանակին չենք ստացել հաստատում, որ մեր պահանջները կբավարարվեն և մեր երկրպագուները կլինեն անվտանգության մեջ միջոցառման ընթացքում»,– խումբը նշել է իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում տեղադրված հայտարարությունում՝ ավելացնելով, որ այդ պատճառով ստիպված են եղել հետաձգել շոուն։

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Միլանում հնարավոր ահաբեկչության մասին հաղորդագրություններից հետո ռոք համերգ է հետաձգվել”

Leave a Reply

Your email address will not be published.