Միայն տառապանքի միջոցով է գալիս ճշմարտությունը. Մ. Բուլգակով

Աշխարհում երկու ուժ գոյություն ունի՝ դոլարը և գրականությունը։
Երբեք ոչինչ մի խնդրեք։
Երբե՛ք ու ոչինչ, հատկապես նրանցից, ովքեր ուժեղ են ձեզանից։
Իրենք կառաջարկեն և իրենք կտան։
Նա, ով սիրում է, պետք է կիսի իր սիրելիի ճակատագիրը։
Երջանկությունը առողջության պես է, երբ կա, չես նկատում։
Միշտ հասնում է նա, ով ոչ մի տեղ չի շտապում։
Միայն տառապանքի միջոցով է գալիս ճշմարտությունը։
Չար մարդիկ չկան այս աշխարհում, կան դժբախտ մարդիկ։
Գրողը միշտ ընդդիմություն կլինի իշխանությանը, քանի դեռ իշխանությունը դեմ է մշակույթին։
Այո՛, մարդը մահկանացու է, սակայն դա ողբերգության կեսն է միայն, վատ է, որ նա երբեմն անսպասելի մահկանացու է, ահա ինչումն է ֆոկուսը։
Ձեռագրերը չեն այրվում։
Դուք դատում եք հագուստո՞վ, երբեք մի արեք դա, հնարավոր է դուք սխալվեք, այն էլ շատ սխալվեք։
Ո՞վ է ասել, որ աշխարհում չկա հավատարիմ և հավերժական սեր։
Կկտրեմ այդ ստախոսի լեզուն։ Ռուսաստանում երկու բան է հնարավոր՝ ուղղափառ հավատն ու ավտորիտար իշխանությունը։ Հասկացե՛ք՝ լեզուն կարող է թաքցնել ճշմարտությունը, իսկ աչքերը՝ երբեք։
Բավական է մարդուն հետապնդես զենքով, և նա կվերածվի իմաստուն գայլի։
Թույլ և դժվար պահերին չկողմնորոշվող խելքի տեղը կգա իմաստուն բնազդը։
Չարիք է թաքնված այն տղամարդկանց ներսում, ովքեր խուսափում են գինուց, խաղերից, գեղեցիկ կանանց շրջապատից և սեղանի շուրջ զրույցներից։
Այս մարդիկ կամ ծանր հիվանդ են, կամ հոգու խորքում ատում են բոլորին։
Ճշմարտությունն ասելը հեշտ է և հաճելի։
Հեղինակ Աշխեն Քեշիշյան
Աղբյուրը ` hraparak.am
Հրապարակվեց առանց խմբագրման