«Միայն աշխատելիս եմ զգում, որ իրապես ողջ եմ». Այսօր Ֆեդերիկո Ֆելինիի տարեդարձն է

1920 թվականին այս օրը ծնվել է իտալացի կինոռեժիսոր, «Օսկարի» 5 մրցանակների հաղթող Ֆեդերիկո Ֆելինին:

Նա կինոարդյունաբերություն է եկել 1940 թվականին՝ սկզբում կատակերգական հնարքներ հորինելով, ապա մասնակցել է սցենարների ստեղծմանը, ապա դարձել ռեժիսորի օգնական:

Ներկայացնում ենք ռեժիսորի հանճարեղ մտքերից մի քանիսը:
«Աշխարհում ոչինչ չի ստեղծվում առանց կրքի»:
«Միայնակ լինելով` մենք հավատարիմ ենք մնում ինքներս մեզ, քանզի միայն այդ դեպքում դու կարող ես ազատ զարգանալ և չնկատել ոչ մեկին»:
«Լավ սկիզբն ու լավ ավարտը հանդիսանում են լավ ֆիլմի հիմքը` պայմանով, որ այդ երկուսը համահավասար են և ընթանում են կողք-կողքի»:
«Ֆիլմը ստեղծվում է արարողի կամքից անկախ` ոգեշնչման շնորհիվ»:
«Փորձը հենց այն է, ինչը մենք գտնում ենք բոլորովին այլ բան փնտրելիս»:
«Սուտը երբեմն ավելի հետաքրքիր է, քան ճշմարտությունը»:
«Չկա վերջ: Չկա սկիզբ: Կա միայն ապրելու անվերջանալի կիրքը»:
«Մենք ապրում ենք լոկ այնտեղ, որտեղ մեր գործերն են»:
«Յուրաքանչյուր արվեստ ինքնակենսագրական է. արվեստը մարգարիտն է, ինքնակենսագրությունը` խեցին»:
«Յուրաքանչյուր լեզու մի առանձին աշխարհայացք է»:
«Արվեստագետը միջնորդ է երևակայության և մնացյալ աշխարհի միջև»:
«Միայն աշխատելիս եմ զգում, որ իրապես ողջ եմ»:
«Ավելի լավ է ավերել, քան ստեղծել խախուտ հիմքով գործեր»:
«Երջանկությունն այն է, երբ ասում ես ճշմարտությունը` ոչ ոքի ցավ չպատճառելով»:
Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed