«Մթնշաղային ասքի» հեղինակ Սթեֆանի Մայերը սերիալ է ստեղծում

Սթեֆանի Մայերը սկսել է «Սերմնագռավ» սերիալի ստեղծման աշխատանքները, որը թողարկվելու է թրիմինգային սերվիսով ու ցուցադրվելու է բրիտանական հեռուստաալիքով, որի անունը դեռ չեն հայտնում, գրում է Engadget պարբերականը: Այս սերիալի սյուժեի մանրամասները, որի սցենարը մշակում է վամպիրների մասին պատմող «Մթնշաղային ասքի» հեղինակը, առայժմ չեն բացահայտում: Նախագծի արտադրությամբ զբաղվելու է Lionsgate ստուդիան, հայտնում է Gazeta-ն: Վամպիրների սիրային ու կոնֆլիկտային հարաբերությունների մասին «Մթնշաղ» գրքերի շարքը հրատարակվել է 2005-2010թթ.: Գրքի մոտիվներով նկարահանվել է ֆիլմերի շարք, որի գլխավոր դերակատարներն են Ռոբերթ Փաթինսոնն ու Քրիսթեն Սթյուարթը:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “«Մթնշաղային ասքի» հեղինակ Սթեֆանի Մայերը սերիալ է ստեղծում”

Leave a Reply

Your email address will not be published.