Մեքսիկայում բլուր են հայտնաբերել, որը մայաների բուրգի մաս է կազմել

Մեքսիկայի Մարդաբանության և պատմության ազգային ինստիտուտի հնագետները հայտնաբերել են, որ մայաների Տոնինա քաղաքի բուրգի չափսը գրեթե երկու գերազանցում է նախկին գնահատականները: Այն, ինչը նախկինում բլուր էր համարվում, պարզվում է՝ բուրգի ներքին մակարդակներն են: Ըստ news.com.au-ի՝ ավելի մանրամասն ուսումնասիրելով տեղանքը՝ գիտնականները հանգել են եզրակացության, որ քաղաքի ամենամեծ բուրգն ավելի քան 75 մետր բարձրություն ունի, իսկ ներքևում 10-12 հեկտար տարածք է զբաղեցնում և կազմված է 7 առանձին շրջաններից: Այդ շրջաններից յուրաքանչյուրն առանձին քաղաքակրթություն է ունեցել: Պեղումների ընթացքում բուրգի տարածքում հիերոգլիֆներով գրություններ են հայտնաբերվել, այդ թվում՝ տարեթվեր, որոնք նշանակում են մեր թվարկության 709 թվականի մարտը և հունիսը: Տոնինան ժամանակակից Մեքսիկայի տարածքում մայաների հնագույն բնակավայրերից ամենամեծն է: Ենթադրությունների համաձայն, դրա զարգացման գագաթնակետը եղել է մեր թվարկության 200-900 թվականներին: Գիտնականները դեռեւս Տոնինայի բլուրների տակ թաքնված բազմաթիվ գաղտնիքներ պետք է բացահայտեն, քանի որ այդ բնակավայրի պատմությունը քիչ է ուսումնասիրվել:

Տարածել`
Share

Tags

You may also like...