Մեցո սոպրանո Մարիամ Սարգսյանը «Ոսկե Օրփեոս» է ստացել

Սկավառակի ֆրանսիական ակադեմիան (Académie du Disque Lyrique) մեցո սոպրանո Մարիամ Սարգսյանին «Ոսկե Օրփեոս» է շնորհել «Tristesse des choses» («Իրերի թախիծը») սկավառակի ձայնագրության համար։
Մրցանակը 2015թ. հունիսին Փարիզի Շատլե թատրոնում կայացած մրցանակաբաշխության ժամանակ հանձնել էր Փարիզի օպերայի և Սկավառակի ակադեմիայի պատվավոր նախագահ և Իվ Սեն Լորանի ֆոնդի նախագահ Պիեռ Բերժեն։
«Tristesse des choses» սկավառակում ներկայացված են Ցեզար Կյուիի վոկալային ցիկլերը, որոնք սկավառակի վրա են ձայնագրվել առաջին անգամ, ինչպես նաև Պյոտր Չայկովսկու ֆրանսիական ցիկլերը, որոնք 2014թ. հոկտեմբերին Երևանի ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում ձայնագրել են Մարիամ Սարգսյանն և դաշանակահար և երգահան Արթուր Ավանեսովը։ Նշենք, որ հատուկ երգչուհու համար ստեղծվել է Վիկտորյա դե Լոս Անխելես անունով նոր օրփեոս, որի մասին տեղեկացնում է ակադեմիայի պաշտոնական կայքը։

Տարածել`
Share

Tags

You may also like...

0 thoughts on “Մեցո սոպրանո Մարիամ Սարգսյանը «Ոսկե Օրփեոս» է ստացել”

Leave a Reply

Your email address will not be published.