Մեր սրտերը դուրս են ժամանակից և տարածությունից. Ի հիշատակ Քրիս Քորնելի

Ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Էսրայելյանը գրառում է կատարել Twitter-ում` նվիրված վերջերս կյանքից հեռացած ընկերոջը` ամերիկացի երաժիշտ Քրիս Քորնելին:
«Կիսվում եմ ինձ ուղղված քո խոսքերով, սիրելի մեծ եղբայր, որոնք սփոփում և հույս են տալիս ինձ, ընտանիքիդ, ինչպես նաև ուրիշներին», – գրել է Էրիկ Էսրայելյանը` վերհիշելով Քորնելի խոսքերը. «Մենք հարևաններ են ժամանակակից աշխարհում, որտեղ մերձավորությունը հարաբերական է, իսկ մեր սրտերը դուրս են ժամանակից և տարածությունից»:
Հիշեցնենք, որ 52-ամյա երաժիշտ Քրիս Քորնելին մահացած են գտել մայիսի 18-ին Դետրոյթ քաղաքի հյուրանոցային համարում: Դատական փորձաքննության արդյունքում պարզվել է, որ «Խոստումը» երգի հեղինակն ինքնասպանություն է գործել:
Նյութը` tert.am-ի
- Previous ««Ավրորա»-ի շնորհիվ Հայաստանը դառնալու է մարդասիրական ամենախոշոր կենտրոններից մեկը». Կարեն Կարապետյան
- Next Շառլ Ազնավուրի այցը Հայաստան