Մեր միջև շատ մեծ անդունդ կա: Խոստովանում է Արսինե Խանջյանը

 

Ստամբուլի անկախ կինոյի 14-րդ միջազգային փառատոնի ժյուրի կազմում ընդգրկված կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանն «Ակօսի» հետ զրուցում խոսել է  ոչ միայն հայ-թուրքական  հայ-թուրքական հարաբերությունների, Թուրքիայի հայերի և Սփյուռքի միջև եղած անդունդի, այլև` իր ունեցած զգացողությունների մասին:

«Այստեղ հնարավորություն ունեցա շփվելու թուրքերի հետ և հասկացա, թե ինչու է թուրք հասարակությունն այսպես վերաբերվում ցեղասպանության խնդրին: Հասկացա, որ թուրքերը չգիտեն սեփական պատմությունը: Նրանց մատուցվում է ցեղասպանության ժխտման հիման վրա ձևավորված և ընդհատված մի պատմություն: Երբ թուրքերն առերեսվում են Հայոց ցեղասպանությանը`նրանց գլխում ամեն բան խառնվում է: Ես արդեն հասկանում եմ, որ դա շատ բարդ բան է: Դուք մեղադրվում եք մի անցյալի համար, որի մասին ձեզ մեկ այլ բան է պատմվել, և իրականում այդ անցյալի մասին ամենաչնչին տեղեկության անգամ չեք տիրապետում:

Մեր միջև շատ մեծ անդունդ կա: Ես մեծացել եմ սովորելով, որ պետք չէ Թուրքիայի հայերից շատ բան ակնկալել: Սփյուռքը գիտի, որ Թուրքիայի հայերը վախի մեջ են: Դա այնպիսի վախ է, որի պատճառով նրանք չեն կարողանում անել այն ամենը, ինչ մենք սփյուռքում: Ձեռքերը կապված են, ճնշման տակ են: Սակայն 2013թ.-ին Թուրքիայում ապրիլի 24-ի հիշատակի արարողություններին մասնակցածս ժամանակ հասկացա մի բան, որի մասին մինչ այդ երբևէ չէի մտածել: Երբ 1915-ին կորցրածների հաշիվն ենք անում, մոռանում ենք հաշվել շատ կարևոր մի բան… Սփյուռքը կորցրել է իր կապը Թուրքիայի հայերի հետ: Չէ՞ որ մենք գիտեինք, որ Թուրքիայում իսլամացված ու իրենց հայ լինելու մասին անգամ չիմացողների կողքին կան հայի ինքնությամբ ապրել շարունակած, «Հայ եմ» ասող մարդիկ: Վերջին այցելությանս ժամանակ հասկացա, թե ինչ է նշանակում լինել հայ Ստամբուլի պես հսկա քաղաքում: Չեմ կարող ասել, որ ամբողջովին հասկացա, բայց ամեն դեպքում` սկսեցի հասկանալ», -խոստովանել է է Արսինե Խանջյանը:

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed