Մեր ժամանակի մեծ ճգնավորը. Դանիել Երաժիշտ

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը նշվում էր զարմանալի մարդու, երաժշտի, գիտնականի ծննդյան 70-ամյակը:
Դահլիճը ուղղակի հոգևոր նիրվանայի մեջ էր ընկղմված, չնայած ինքը ծայրահեղ համեստությամբ ձեռքը տանում էր ժամացույցին, հասկացնելով, որ չի ուզում ձանձրացնել իր երկրպագուներին:
Տարիներ շարունակ ես հետևել եմ նրա ստեղծագործական ընթացքին, սկսած անցած դարի 80-ական թվականներից, երբ նոր էր ստեղծել իր տեսակի մեջ առաջին հոգևոր երաժշտության “Շարական”, այնուհետև “գանձեր” անսամբլները:
Բազմաթիվ համերգներ, ձայնապմնակներ, անթիվ-անհամար մշակումներ, որնք կատարել և կատարում են հռչակավոր երգիչներ և երաժիշտ կատարողներ: Բազմաթիվ էսսեներ, ուսումնասիրություններ ու գրքեր:
Բացառիկ կարևոր ու հետաքրքիր մարդու ներկայությունը մեր կյանքում լուռ նվեր է, հոգևոր մասունք, որը պիտի պահենք պահպանենք աչքի լույսի պես:
Շնորհավոր ծնունդդ, սիրելի եղբայր:
Քեզ արևշատություն ու պայծառ միտք:
Դու մեր ամենատես աչքն ու ականջն ես ուղղված դարերի խորքը, հետևաբար պարտավոր ես առողջ ու կայտառ լինել շարունակելու համար քո` երաժշտական արվեստի ճգնավորի առաքելությունը…!

Դա փառահեղ երեկո էր:

Նյութը` Դանիել Երաժիշտի ֆեյսբուքյան էջից

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed