Մերի Քոչարյանը մանկական «Նոր ալիք»-ում մրցութային առաջին օրը 94 միավոր է հավաքել

«Մանկական Նոր ալիք»-ում Հայաստանը ներկայացնող երգչուհի Մերի Քոչարյանն առաջին մրցութային օրը հնարավոր 99-ից հավաքել է 94 միավոր: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են Մերիի ծնողները` Արթուր և Սերինե Քոչարյանները, փոքրիկ երգչուհին շատ լավ է ելույթ ունեցել հեղինակավոր մրցույթում:

«Շատ հուզված էր, բայց լավ երգեց: Ժյուրիի անդամներն ինը հոգի էին, չորս 11 միավոր ստացավ, մնացածները ելույթը 10 գնահատեցին: Ժյուրիի բոլոր ինն անդամները 11-եր դրեցին միայն Ղազախստանի ներկայացուցչին: Ամեն փոքրիկի համար հրաշալի առիթ է նման մեծ միջոցառման մասնակցելը: Մերին շատ ուրախ է, երգել է 20 հազարանոց հանդիսատեսի առաջ: Սա մեծ փորձ է նրա համար»,-տեղեկացրին փոքրիկ երգչուհու ծնողները:

Մրցութային առաջին օրը Մերին նոր ստեղծագործություն է կատարել, որը նրա համար պատրաստել էին Գրիգոր Կյոկչյանը և Մարտին Միրզոյանը: Գրիգոր Կյոկչյանը տեղեկացրել է, որ երգի անունը դեռ որոշված չէ, այն կոչվում է կամ «Այ-այ» կամ «Աշխարհի չափ երջանիկ եմ»: Բուն մրցույթն այս տարի անցկացվում է օգոստոսի 11-13-ը: Մերին պատրաստվում է հաջորդ ելույթին:

Միջազգային «Նոր ալիք» մրցույթը կազմակերպվում է ամեն տարի: Առաջին մրցույթը տեղի է ունեցել 2002 թվականին Յուրմալայում: Մրցույթի ստեղծման գաղափարը պատկանում է Իգոր Կրուտոյին և Ռայմոնդ Պաուլսին: 2008 թվականից սկսած` ամեն տարի անցկացվում է նաև «Մանկական Նոր ալիք»-ը, որի առաջին մրցույթը տեղի է ունեցել նոյեմբերի 28-29-ին Մոսկվայում:

Տարածել`
Share

Tags

You may also like...

0 thoughts on “Մերի Քոչարյանը մանկական «Նոր ալիք»-ում մրցութային առաջին օրը 94 միավոր է հավաքել”

Leave a Reply

Your email address will not be published.