«Մերի Փոփինս»-ի նոր էկրանավորումը

The Guardian-ը տեղեկացնում է, որ բրիտանացի դերասանուհի Էմիլի Բլանտը հաստատել է, որ նկարահանվելու է Մերի Փոփինսի մասին ֆիլմի սիքվելում ու մարմնավորելու է հրաշագործ դայակին:
Աղբյուրի հավաստմամաբ՝ «Մերի Փոփինսը վերադառնում է» ֆիլմի նկարահանման աշխատանքներով զբաղվելու է Walt Disney Studios կինոստուդիան:
Ըստ սյուժեի՝ ֆիլմի գործողությունները տեղի են ունենալու 1930-ական թվականների Լոնդոնում` Մայքլ Բենքի և նրա 3 երեխաների ընտանիքում, որտեղ մուտք է գործելու Մերի Փոփինսը:
Ռեժիսոր Ռոբ Մարշալի և սցենարիստ Դևիդ Մեգինի համատեղ ուժերով ֆիլմը էկրան կբարձրանա 2018թ. դեկտեմբերի 25-ին:
- Previous Աշխարհի ամենաբարի և ամենաիմաստուն գիրքը. «Փոքրիկ իշխանը»
- Next «Ալիսան հրաշքների աշխարհում» աղմկահարույց Christie’s-ի աճուրդում. buro247.ru