Մետաքսի ճանապարհին. նոր ֆիլմի նկարահանումները կատարվում են Հայաստանում

magnis.news-ը գրում է՝

«Միր» հեռուստաընկերությունը Հայաստանում նկարահանում է ֆիլմ, որը կբացահայտի հնագույն առևտրային ճանապարհի գաղտնիքը: Ինչպես հայտնում է «Միր» հեռուստաընկերությունը, դա Հայաստանի տարածքով անցնող Ստրաբոնի ճանապարհի մասին պատմող «Ժամանակի գաղտնիքները» փաստագրական ֆիլմաշարի երկրորդ փուլն է:

«Ստրաբոնի ճանապարհը Մետքասե ճանապարհի մի մասն է, որը ձգվել է Չինաստանից ու Հնդկաստանից դեպի Կենտրոնական Ասիա: Այդտեղ այն բաժանվել է երկու ճյուղի` մեկը ձգվել է դեպի վեր Քուռ գետի երկայնքով, մյուսը` Կասպից ծովի արևմտյան ափով դեպի Դերբենտ և կովկասյան տափաստաններ»,- նշել է ֆիլմի ռեժիսոր Դմիտրի Խոդակովսկին:

Նրա խոսքով` հենց այդ ճանապարհներն են ժամանակին կապել Սիբիրից Եվրոպա, Չինաստան, իսլամական պետություններ ձգվող հսկայական տարածքները: Ռեժիսորը հույս է հայտնել, որ հեռուստաարշավը հնարավորություն կտա նորովի հայացք նետել պատմական փաստերին:

«Միր»-ի հայաստանյան ազգային մասնաճյուղի տնօրեն Մերուժան Սարգսյանի խոսքով` «Ժամանակի գաղտնիքները» փաստագրական ֆիլմը կպատմի Հայաստանի պատմության շատ հետաքրքիր շրջանի մասին: «Դա երկրի և իր ժողովրդի պատմության մի մասն է, իսկ դա նշանակում է, որ ի հիշատակ մեր նախնիների է: Մետաքսե ճանապարհի ստեղծումը համընկավ Հայաստանի տնտեսական, քաղաքական նոր վերելքի շրջափուլի հետ, երբ ղեկավարում էր Տիգրան Մեծը: Այս մասին վկայում է Հերոդոտոսը, Ստրաբոնը, հետագայում նաև Պլինիոս Ավագը: Մետքասե ճանապարհի մեկ ճյուղն անցնում էր Արարատյան դաշտով, մեկ այլ ուղի անցնում էր Սելիմի լեռնանցքով, որը Գեղարքունիքի մարզում է»,-ասել է նա:

Ֆիլմի նկարահանումները կանցկացվեն նաև Դաղստանում, Վրաստանում և Ինգուշեթիայում: Այն կպատմի Մետքասե ճանապարհի գաղտնիքների և նախնիների թողած գլուխկոտրուկների մասին: Հեռուստադիտողները կիմանան, թե ով է տեղադրել Զորաց քարերը հին Քարահունջում և ով է ապրում Վիշապալճում, ինչպես նաև շատ այլ հետաքրքիր դրվագների մասին:

Ֆիլմի պրեմիերան նախատեսված է 2016 թվականի դեկտեմբերին Միր հեռուստաընկերության եթերում:

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed