Մետաքսի հին ու նոր ճանապարհին հանդես կգան հայ և չինացի արվեստագետները

ՀՀ մշակույթի նախարարության, Հայաստանի նկարիչների միության, «Փյունիկ» հիմնադրամի աջակցությամբ «Լոռվա ձոր» հայրենակցական միությունը հոկտեմբերի 7-17-ը ՀՀ Լոռու մարզում, «Հայկական ներկապնակ» փառատոնային ծրագրի շրջանակում կանցկացնի հայ-չինական գեղանկարչության փառատոն՝ «Մետաքսի հին ու նոր ճանապարհը» խորագրով:

Փառատոնը նվիրվում է Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, փառատոնին մասնակցում են 20 արվեստագետներ. առաջին անգամ չինացի և հայ նկարիչները հայաստանյան գողտրիկ բնության գրկում, ստեղծագործական համատեղ աշխատանքի շրջանակում միմյանց կփոխանցեն իրենց փորձը և մասնագիտական հմտությունները: Արվեստագետները նոր ստեղծագործություններով հանդես կգան համատեղ ցուցահանդեսով, ինչպես նաև վարպետության դասեր կանցկացնեն մարզի կերպարվեստի դպրոցներում:

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed