«Մենք 15 տարեկան երիտասարդ ենք». Կմեկնարկի «Հայ ֆեստ» միջազգային թատերական 15-րդ փառատոնը

Այս տարի «Հայ ֆեստ» միջազգային թատերական 15-րդ փառատոնը կհյուրընկալի 20 երկրից ժամանած 250 մասնակցի` Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Բրազիլիայից, Իտալիայից, Բուլղարիայից, Շվեդիայից, Լեհաստանից, Իսրայելից, Գերմանիայից, Հունաստանից, Ղազախստանից, Ռուսաստանից, Իրանից, Վրաստանից և այլ երկրներից: Փառատոնի հյուրերը կանցկացնեն վարպետության դասընթացներ:
Երևանյան 12 բեմահարթակներում կցուցադրվի ավելի քան 50 ներկայացում: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց փառատոնինախագահ Արթուր Ղուկասյանը:
Նա նշեց, որ թատերասերները հնարավորություն կունենան դիտելու դրամատիկական, երաժշտական, պարային, մոնոներկայացումներ, մուլտիմեդիային, տիկնիկային, ֆիզիկական, շարժման, կրկեսային, մանկական, ինչպես նաև բացօթյա ներկայացումներ: Փառատոնը կբացվի Սուխումիի դրամատիկ թատրոնի «Յակիշ և Պուպչե» (Վրաստան) ներկայացումով՝ Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում (բեմադրիչ՝ Դավիթ Սակվարելիձե):
Նշենք, որ փառատոնը տեղի կունենա հոկտեմբերի 1-8-ը և կկրի «Մենք 15 տարեկան երիտասարդ ենք» խորագիրը:
Աղբյուրը` menq.org