Շուտով՝ «Մենք մեր մասին» ամսագրի հատուկ թողարկումը նվիրված է Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 25-րդ տարեդարձին

«Մենք մեր մասին» մշակութային ամսագիրը շուրջ 11 տարվա պատմություն ունի: Իր երկարատև ու արդյունավետ գոյության ընթացքում ամսագիրը ձեռք է բերել ընթերցողների մեծ բանակ և հետևողականորեն հավատարիմ է մնացել իր հիմնական սկզբունքին` ներկայացնելու և արժևորելու մեր մշակույթը, արվեստը, պետական և ազգային խորհրդանշանները (www.menq.org):
Այս տարի լրանում է Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 25-րդ հոբելյանական տարեդարձը, այդ նշանակալից իրադարձության կապակցությամբ` «Մենք» պետական և ազգային արժեքների հանրահռչակման հիմնադրամը և «Մենք մեր մասին» ամսագրի խմբագրությունը հրատարակելու են Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 25-րդ հոբելյանին նվիրված ամսագրի հատուկ թողարկում (176 էջաքանակով):
Ամսագիրը ամբողջությամբ ներկայացնելու է Հայաստանի Հանրապետության 1991-2016 թվականների տեղի ունեցած կարևոր մշակութային, գիտական, քաղաքական, հասարակական, տնտեսական և այլ իրադարձությունների ժամանակագրությունը: Վերջիններս ներկայացվելու են մեկ կամ մի քանի լուսանկարի տեսքով և տեքստային հավելվածով (հայերեն և անգլերեն): Լուսանկարները ներկայացվելու են փաստագրական, արխիվային և գեղարվեստական ձևաչափով:
Ամսագիրը լույս է կտեսնի սեպտեմբերի 17-ին: «Մենք մեր մասին» ամսագրի հատուկ թողարկումը հաղթել է ՀՀ մշակույթի նախարարության կողմից տարեսկզբին հայտարարած ՀՀ անկախության 25 ամյա հոբելյանին նվիրված տպագրական նյութերի դրամաշնորհային մրցույթում, որի շնորհիվ այն տարածվելու է նաև արտերկրում:
Կից ներկայացնում ենք հղումներ, որոնցով կարող եք ծանոթանալ «Մենք մեր մասին» ամսագրի վերջին հատուկ թողարկումներին՝
http://issuu.com/menq/docs/menq_1_24 Հայկական բանակ
http://issuu.com/menq/docs/menq_n_3_23 Երևան
http://issuu.com/menq/docs/menq_n_22_2_2013 Հայաստանի Առաջին Հանրապետության 95 ամյակ
http://issuu.com/menq/docs/menq_n_1_21_2013 ՀՀ պետական և ազգային խորհրդանշաններ
«Մենք» պետական և ազգային արժեքների հանրահռչակման հիմնադրամ
www.yeraguyn.com
- Previous Թուրքիայի հայկական դպրոցների խնդիրներն այսօր. Քալֆայան վարժարան
- Next Ստամբուլի «Մարալ» երգի և պարի միության համույթը Հայաստանի հանդիսատեսին ներկայացրեց «Արա և Շամիրամ» ներկայացումը