«Մենք դա բացթողում էինք համարում». Մերի ներսիսյանի զրույցը BRAVO.am

Շուտով լույս աշխարհ կգա հաղորդավարուհի Մերի Ներսիսյանի եւ ռեժիսոր Գոռ Պետրոսյանի երկրորդ երեխան` Սառան, սակայն մինչ աղջնակի ծնունդը, զույգը հասցրել է ընտանեկան ֆոտոշարք իրականացնել: Մերին BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ գաղափարն ամուսնունն է:

Մերի Ներսիսյանի եւ Գոռ Պետրոսյանի ընտանիքը
«Առաջին հղիությունից նորմալ եւ գեղեցիկ լուսանկարներ գրեթե չունեմ: Մենք դա բացթողում էինք համարում, քանի որ, ըստ իս, հղի կնոջ ցանկացած, անգամ սիրողական լուսանկարն անչափ գեղեցիկ եւ զգացմունքային է: Լուսանկարիչը մեր տաղանդավոր ընկերն է` Արեւ Գրիգորյանը: Նա էլ առաջարկեց նկարահանման վայրը: Մեր քաղաքում շատ կանաչ եւ գողտրիկ հատված ընտրվեց»,-ասել է նա:
Հաղորդավարուհին պատմել է, որ օրը հետաքրքիր միջադեպով է ուղեկցվել. երբ հասել են նկարահանման վայր, ուժեղ անձրեւ է սկսվել: Սկզբում շատ են տխրել, բայց րոպեներ անց բնությունը որոշել է օգնել նրանց, արեւ է դուրս եկել, եւ կարծես ուրիշ իրականությունում են հայտնվել:
Ամուսիններն անհամբերությամբ են սպասում դստեր լույս աշխարհ գալուն: Արդեն ավարտել են գնումները, պատրաստել են Սառայի զգեստապահարանը: Մերին չի ուզում այս հրաշք շրջանն ավարտվի: Նա հղիության վերջին օրերին անգամ խիտ գրաֆիկով է աշխատում.«Մեկնարկել են «Մայրիկների ակումբ» հաղորդաշարի նոր եթերաշրջանի նախապատրաստական աշխատանքները: Հասարական ոլորտում եւս մի քանի նախագիծ ենք իրականացնում: Աղջիկս պատրաստվում է գեղարվեստական մարմնամարզության մրցումների. ամեն օր նրան պարապմունքների եմ տանում: Մի խոսքով` ակտիվ եմ, ոտքի վրա եւ շատ լավատես, որ ամեն բան հիասքանչ է լինելու»:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները`Արև Գրիգորյանի
Տարածել`
Share

You may also like...