Մենք այն ենք, ինչի մասին մտածում ենք

Համաշխարհային հոգեբանության ամենահայտնի դեմքերից մեկը` Ֆրենսիս Գալտոնը անցկացրել է հետաքրքիր փորձ, որն իր տեղն է զբաղեցնում ընդհանուր հոգեբանության բոլոր դասագրքերում: Հոգեբանն ամեն օր զբոսնում էր Լոնդոնում: Հերթական զբոսանքից առաջ Գալտոնն անցկացնում է հիպնոսի փոքրիկ սեանս մի քանի րոպե տևողությամբ: Նա մի քանի անգամ կրկնում է  «ես ողջ Անգլիայի ամենատհաճ անձնավորությունն եմ, որին ատում են բոլորը» արտահայտությունը` փորձելով զգալ այդ արտահայտության շոշափելի լինելն ու հավատալ այդ իրականությանը: Վերջացնելով սեանսը` հոգեբանը դուրս է գալիս զբոսանքի:

Թվում է թե ոչինչ էլ չէր կարող պատահել, սակայն իրականում տեղի էր ունենում հետևյալը. անծանոթներն անթաքույց տհաճությամբ են նայում Գալտոնին, անգամ կոպտում են հոգեբանին` նրա կողքով անցնելիս: Նավահանգստում աշխատող բանվորներից մեկն այնպես էր հրել Գալտոնին արմունկով, որ վերջինն ընկել էր ցեխի մեջ: Կարծես բոլորն էլ լարվել էին հոգեբանի դեմ: Թշնամանքը զգացվում էր անգամ կենդանիների կողմից: Երբ գիտնականն անցնում էր լծած ձիու կողքով, կենդանին հարվածել է գիտնականին` տապալելով նրան գետին: Գալտոնը փորձել է կարեկցանք առաջացնել անցորդների մոտ, սակայն բոլորն անցել էին կենդանու կողմը: Նրանք համոզված էին, որ ստեղծված իրավիճակի մեղավորը հոգեբանն էր:

Գալտոնն այս մի քանի դեպքից հետո տուն գնաց` կանխելով հնարավոր այլ տհաճ միջադեպերը: Այս դեպքից կարելի է եզրակացնել, որ գոյություն ունի երկու պարզ ճշմարտություն.

1. Մենք այն ենք, ինչ մտածում ենք:

2. Կարիք չկա հայտնել շրջապատին Ձեր ինքնագնահատականի մասին, բոլորն առանց այդ էլ դա զգում են: Այնպես որ մտածեք միայն դրական բաների մասին:

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed